‘
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով այսօր առավոտյան երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:
Ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպությունը «Արմենպրես»-ին հաստատել է, որ նրանք իրենց կազմակերպության աշխատակիցներն եղել:
Պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը:
«Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALO Trust» կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո»,- փոխանցել են կազմակերպությունից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը, Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
‘