‘
Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեեւն, ով Եվրո-2016-ի ընտարական փուլի Չեռնոգորիայի ընտրանու հետ արտագնա հանդիպմանը վզի այրվածք եւ ուղեղի ցնցում էր ստացել, երեքշաբթի կվերսկսի մարզումները: «ԲԿՄԱ»-ի մարզիչ Վիկտոր Օնոպկոյի խոսքով, Ակինֆեեւը կկարողանա մասնակցել Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի «Զենիթի» հետ հանդիպմանը:
«Իգորն արդեն վաղը կմարզվի եւ կսկսի նախապատրաստվել «Չենիթի» հետ կայանալիք հանդիպմանը: Սերգեյ Չեպչուգովը միշտ էլ պատրաստ է փոխարինել Իգորին, սակայն, ամենայն հավանականությամբ, «Զենիթի» հետ խաղում նրա ծառայությունների կարիքը չենք զգա»,-Օնոպկոյի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
‘