Մարոկկոյում մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու խաղում հանդիպեցին եգիպտական «Ալ-Ահլին» և նորզելանդական «Օքլենդ Սիթին»։
Խաղն ավարտվեց Աֆրիկայի չեմպիոնի վստահ հաղթանակով (3:0): Գոլերը խփեցին Հուսեյն Էլ Շահաթը, Մոհամեդ Շերիֆը և Պերսի Տաուն:
Քառորդ եզրափակչում «Ալ-Ահլին» կխաղա ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 4-ին։