‘
Ռուսաստանի տարբեր շրջաններից Ղրիմ ուղարկված հումանիտար օգնության մեծ մասը թալանվել է, հայտարարել է Ղրիմի կառավորության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Նախորդ օրը Ղրիմի փոխվարչապետ Լարիսա Օպանասյուկը տեղեկացրել էր, որ ՆԳՆ Ղրիմի վարչությունը ութ քրեական գործ է հարուցել հումանիտար օգնության յուրացման փաստերով: Դրանում մեղադրվում են Ղրիմի բուժհիմնարկները:
Օպանասյուկի տվյալներով՝ Ղրիմի Բելոգորսկի, Չեռնոմորսկի, Սովետսկի, Լենինսկի, Ջանկոյսկի շրջաններում բուժհիմնարկները յուրացրել են դեղորայք, մթերք, շարժական դիզելային էլեկտրակայաններ և բուժսարքավորում, այդ թվում՝ շաքարախտով հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափող սարքեր:
Ղրիմին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար հանգանակություն է անցկացվել ողջ Ռուսաստանում: Տեղեկություններ են ստացվել նաև ստիպողական հանգանակությունների մասին: Փոխանցում է BBC-ն:
‘