‘Ակտիվիստները այցելել են դանակահարված վարորդին’

1090

«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր դեռ շարունակում են ակցիաները, այսօր՝ հուլիսի 26-ին, բոլորի անունից, բայց փոքրիկ ներկայացուցչական կազմով որոշեցին այցելել 67 երթուղին սպասարկող երթուղայինի դանակահարված վարորդ Ալեքսան Ղազարյանին: Ակցիայի մասնակիցները, թեեւ ծանոթ չէին վարորդին, բայց փուչիկներով, «պերեդաչիով» գնացին նրան տեսակցելու:

Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ կարծես գնում են իրենց հարազատին տեսակցելու: «Էրեբունի» հիվանդանոցում պարզվեց, որ վարորդը րոպեներ առաջ դուրս է գրվել եւ տան ճանապարհին է: Նա ակտիվիստների հետ հանդիպելու առաջարկը չմերժեց: Ակտիվիստները ցանկանում էին անձամբ բոլորի անունից նրան առողջություն ցանկանալ: Նրանք շնորհակալություն հայտնեցին վարորդին, որ ըմբռնումով ուղեւորներից 100 դրամ է վերցրել եւ նշեցին, որ իրենց հաղթանակը միասնականության արդյունք էր:

Հարցին, թե ե՞րբ է պատրաստվում աշխատանքի անցնել, Ալեքսան Ղազարյանը պատասխանեց. «Մի քիչ ցավեր կա, անցնի մոտ 3-4 օրից աշխատանքի կանցնեմ: Լավ ա լինելու»: Նա նաեւ հավելեց, որ շատ ուրախ է, որ արդեն սակագինն իջեցրել են:

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը Հարություն Ղարագյոզյանին՝ վնասով է աշխատում, թող հրաժարվի ‘
Հաջորդ հոդվածը‘Մովսես Հակոբյան. Արտակ Բուդաղյանը ինչպես նախկինում, այսօր էլ բանակի հպարտություններից մեկն է’