‘
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներ Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի ավագանուն վերջնագիր ներկայացրին: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ քաղաքապետը և ավագանին հնարավորություն ունեն 7-օրյա ժամկետում վերլուծել ստեղծված իրավիճակը և կայացնել օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ: Ակտիվիստները հայտարարեցին, որ 7-օրյա ժամկետում քաղաքապետարանի երկու օրինախախտ պաշտոնյաներին պաշտոնանկ չանելու դեպքում ակտիվիստները կդադարեցնեն նստացույցը և կանցնեն ավելի սուր և ակտիվ գործողությունների:
Ակտիվիստները նաև հայտարարեցին, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն նախապես: Նրանք նաև նշեցին, որ տարբեր ուժերի հետ խորհրդակցությունների ընթացքում պետք է քննարկեն համատեղ գործողությունների հնարավորությունները և ձևավորեն պայքարի միասնական օրակարգ:
‘