‘Ակտիվիստները պահանջում են մասնակցել ԱԺ արտահերթ նիստին ‘

732

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»  նախաձեռնող խումբը դիմել է ԱԺ պատգամավորներին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով:

«Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքնչյուր պատգամավորի պարտքն է՝ պաշտպանել քաղաքացիների շահերը եւ կատարել իր ընտրողների պատգամը։ Ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 66-ի՝ «պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Ուստի ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք առաջնորդվել միմիայն ՀՀ Սահմանադրությամբ, սեփական խղճով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնելու պատասխանատվության գիտակցությամբ. կատարել ձեր՝ պատգամավորի եւ քաղաքացու պարտքը», — ասվում նախաձեռնող խմբի դիմում-պահանջում:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ նախաձեռնելու մտադրության մասին նախօրեին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա առաջարկել է մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը` դրա բարելավման ուղիներ գտնելու նպատակով: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ԱԺ արտահերթ նիստը կկայանա. պատգամավորները արդեն հավաքել են անհրաժեշտ 44 ստորագրությունները: 

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի ճանապարհային քարտեզը՝ 2 ամսվա ընթացքում ‘
Հաջորդ հոդվածը‘Սեւանա լճում փնտրում են երկու ձկնորսների ‘