‘Ակտիվիստներին վիրավորող քաղաքացին «Երեւանտրանս» ՓԲԸ-տնօրենն է (տեսանյութ)’

6269

Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին խոչընդոտող քաղաքացին, պարզվում է, «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանն է

«Պարզվում է՝ բորբոքված ու հղփացած անձնավորությունը նույն ինքը Երևանի քաղապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանն է, ում համար նման հաբռգած վիճակը 2011 թվականից ապրելակերպ է:

Ինչո՞ւ 2011-ից, որովհետև նախկին վարորդ Միսաքը, ով, ասում են, սերտ կապերի մեջ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, հենց այդ տարում է նշանակվել տնօրեն: Միսաքի գլխավորած ընկերությունը կարգավորում է քաղաքի ողջ տրանսպորտը, անցկացնում է մրցույթներ ու երթուղայիններից գումարներ հավաքագրում: Իսկ ինչո՞ւ է ընկեր Միսաքն այդքան ջղայնացած պաշտպանում գծատերերի շահերը ու թույլ չի տալիս ակտիվիստներին, որ գազելների վրա թռուցիկներ փակցնեն, պատճառը պարզ է՝ նա քաղաքի ամենախոշոր գծատերերից մեկն է», — «Ֆեյսբուքում» գրում է քաղաքացի Վահան Ղուկասյանը: 

Նախորդ հոդվածը‘Գրողից դեպի ընթերցող. Ֆիլիպ Ռոթը լքում է գրական ասպարեզը’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում մահմեդական հանդերձանք կրելու պատճառով զանգվածային անկարգություններ են սկսվել’