‘Ակտիվիստնին մեղադրել են ոստիկանին կծելու մեջ ‘

1910

Ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանությունը երեկ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկելով քաղաքացիական ակտիվիստներին։ Սարո Սարոյանը ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստներից մեկն է: Նրանց բաժին են տարել ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։  «Այն իրականության հետ որեւէ աղերս չուներ»,-ասում է նա։

Նրան, ինչպես նաեւ բերման ենթարկված 24 ակտիվիստներին, ոստիկանությունը պատրաստվում է ենթարկել վարչական պատասխանատվության՝ 50,000 դրամի չափով։ Կոնսերվատորիայի ուսանողուհի Շողակաթ Վարդանյանը չի ուզում հիշել երեկ իրեն եւ ընկերներին բերման ենթարկելու դեպքը. «Մեզ առանց զգուշացնելու, քաշքշելով հրմշտելով, ուղղակի շպրտեցին ֆուրգոնների մեջ»։ Ոստիկանության բաժնում ոստիկաններից մեկը Շողակաթին մեղադրել է իրեն կծելու մեջ:  «Դա չէր կարող լինել, քանի որ ոստիկանական հագուստի կտորը բավականին հաստ է։ Ես առաջարկեցի, որ իմ ատամների կծվածքը եւ վերքը իրար հետ համեմատեն, ու միանգամից այդ հարցը փակվեց»,- ասաց նա։

 

Նյութի աղբյուրը՝ «Ա1+»

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մրցաշրջանի վերջում ամեն ինչ պարզ կդառնա’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Տավուշի Բաղանիս գյուղի հատվածում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության’