‘
Քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքում լուսանկար և մեկնաբանություն է տեղադրել, որտեղ ասվում է.
««Անհայտ» անձինք գիշերը 2 ծաղիկ են թողել Բաբկեն Տեր-Գրիգորյանի տան դռան դիմաց: Հիշեցնեմ, որ Բաբկենը 2 երիտասարդներից մեկն էր, որոնց վրա Արարատ հյուրանոցի մոտակայքում հարձակվել էին՝ բացականչելով «էս մեր հերերի դեմ ե՞ք հելել»: Հափշտակել էին նաև նրա անձնագիրը, որով և, ենթադրաբար, ճշտել էին հասցեն: Ոստիկանությո՞ւն, ինչ կա՞»:
‘