‘«Ակցեռն»-ի ղեկավար. Անշարժ գույքի գները 2 տարում կարող են վերականգնվել ‘

1552

«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը կանխատեսում է, որ առաջիկա երկու տարիներին անշարժ գույքի գները Հայաստանում կարող են վերականգնվել:

ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նա նշել է, որ եթե հաշվի առնենք 2014 թվականին արձանագրված դրական դինամիկան, ապա 2 տարիների ընթացքում կարելի է սպասել տեմպերի վերականգնմանը և նույնիսկ անշարժ գույքի գների 10% աճի:

Ամեն ինչ կախված է կառավարության տնտեսական քաղաքականությունից, մասնավորապես, ներդրումային և շինարարական նախագծերի ակնկալվող արդյունքից, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցման նախագծերից, ինչպես նաև պետկադաստրի թղթաբանաշրջանառության պարզեցումից, գտնում է Հ.Բաղդասարյանը:

Ըստ Պետկադաստրի պետական կոմիտեի վյալների, 2014 թվականին անշարժ գույքի գների աճը, ինչպես Երևանում, այնպես էլ  Հայաստանի մարզերում չի անցել 1%-ից: 

Նախորդ հոդվածը‘Աբաշիձե. Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը չի քննարկվում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան և ԱՄԷ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ’