‘Ակցիա՝ ընդդեմ էլ.էներգիայի թանկացման, ոստիկանները լցվել են Սարյան փողոց ‘

951

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել են ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է մեր թղթակիցը, ակցիան դադարեցնելու համար ոստիկանները փակել են Սարյան փողոցը եւ փորձել են բերման ենթարկել մի քանի երիտասարդ ակտիվիստների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով: Նշենք, որ բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ և ավելի) գիշերային և ցերեկային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 և 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար,  6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 և 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում և բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) և 28 դրամ (6,8 ցենտ):

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԺ պատգամավորի կյանքում տեղի է ունեցել ամենանշանակալի իրադարձությունը’
Հաջորդ հոդվածը‘Սրանց կատոկ անելով տարեք. Բերետավորը՝ ցուցարարների մասին ‘