‘Ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մաշտոցի պուրակ ‘

1225

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լարված իրավիճակ էր «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Ոստիկանները  բերման էին ենթարկել մեկ քաղաքացու. ըստ նախնական տվայլների, քաղաքացու անունը Գուրգեն Ջանիկյան է: Այժմ տրանսոպորտի թանկացման դեմ ակցիա իրականացնող անձինք երթով շարժվում են դեպի Մաշտովի պուրակ՝ որոշելու համար իրենց հետագա անելիքները: Ոստիկանները շարժվում են նրանց հետ: Ֆրանսիայի հրապարակում՝ Օպերայի մոտ, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կան: Ակցիայի մասնակցիների թիվը գնալով աճում է: Մասնակիցները հիմնականում երիտասարդներ են: Ըստ որոշ տեղեկությունների երթին մասնակիցների թիվը անցնում է մի քանի հարյուրը: 

Նախորդ հոդվածը‘«Նաիրի» կ/թ-ի մոտ լարված է. մեկ հոգու բերման են ենթարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը օմբուդսմենը կներկայացնի Հրաչյա Հարությունյանի հետ հանդիպման մանրամասները’