‘
Մեկնարկել է «Ընդդեմ պետական ահաբեկչության» բողոքի ակցիան: Ցույցի մասնակիցները քայլելով հասել են ԱԱԾ-ի շենքի մոտ, որտեղից պետք է շարժվեին դեպի նախագահական նստավայր: Սակայն այս պահին ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ ԱԱԾ շենքին՝ իբրեւ թե «ողջամիտ» հեռավորություն պահպանելու համար:
Հիշեցնենք, որ ակցիան ուղղված է վերջին շրջանում Հայաստանում արձանագրված բռնությունների դեպքերին:
‘