‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել են ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ոստիկանները բռնություն կիրառելով բերման են ենթարկել ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին՝ մի քանի տասնյակ մարդու, այդ թվում Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արեգ Գեւորգյանին: Ահա ակցիայի վայրը՝ ակտիվիստների մեծ մասին բերման ենթարկելուց հետո:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք ոստիկանների համազգեստներին: Իրավապահները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու համար Սարյան փողոցում են կենտրոնացրել իրենց գրեթե բոլոր ուժային ներկայացուցիչներին՝ «հրեշտակներից» մինչեւ կարմիր բերետավորների:
‘