‘Ակցիա` ընդդեմ պետական ահաբեկչության (Տեսանյութ)’

1557

Այսօր Ավետիք Իսահակյանի արձանին հարող տարածքից մեկնարկել է «Ընդդեմ պետական ահաբեկչության» բողոքի ակցիան: Ցույցի մասնակիցները քայլելով հասել են ԱԱԾ-ի շենքի մոտ, սակայն նրանց թույլ չեն տվել մոտենալ ԱԱԾ շենքին՝ իբրեւ թե «ողջամիտ» հեռավորություն պահպանելու համար: Երթի կազմակերպիչներից Արա Պետրոսյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ակցիան ուղղված է վերջին շրջանում Հայաստանում արձանագրված բռնությունների դեպքերին: «Մենք պահանջում ենք բացահայտել ազատամարտիկների եւ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակված անձանց, սակայն համոզված ենք, որ այս ամենի պատասխանատուն իշխանություններն են»,- ասաց նա: 

Մանրամասները` տեսանյութում

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստի հայտարարության նախագիծ՝ ներկայացված 4 ուժերի կողմից ‘
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սիդնեյի սրճարանից հաջողվել է փախչել վեցերորդ պատանդին ‘