‘ Ակցիա ԿԸՀ-ի դիմաց. ԿԸՀ աշխատակիցները ժողովրդավարա-սպան են (լուսանկարներ)’

1325

Այսօր 13:30-ին մոտ 60 քաղաքացի ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ «մեռելոց» և «թաղման օր» կարգախոսներով:

Սկզբում ԿԸՀ անվտանգության աշխատակիցները և մի խումբ ոստիկաններ արգելել են ակցիայի մասնակիցներին շարժվել անգամ մեկ քայլ առաջ՝ դեպի ԿԸՀ շենք, սակայն ակցիայի մասնակիցները, կոչ անելով ոստիկանությանը չխախտել քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը,  մի մեծ սգո ծաղկեպսակ տարել և տեղադրել են ԿԸՀ մուտքի մոտ:

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով նշել է. «ԿԸՀ-ն սպանեց այն ժողովրդավարությունը, որը դեռ չէր ծնվել», «ԿԸՀ աշխատակիցները ժողովրդավարասպան են»: Վերջում ակցիայի մասնակցիները մեկ րոպե լռությամբ հարգել են հանգուցյալի հիշատակը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացին ընտրել է Րաֆֆիին որպես ՀՀ նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Էրիկ Աբիդալը կարող է մասնակցել «Սեւիլյայի» հետ հանդիպմանը’