‘Ակցիա ուսման վարձերի բարձրացման դեմ. Ֆոտոշարք’

1761

Ուսանողները Կառավարությունից պահանջում են նվազեցնել ուսման վարձավճարները

Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով իջեցնել ուսման վարձերը: Հիշեցնենք, որ այս տարի մի շարք պետական բուհերում ուսման տարեկան վարձը մոտ 30%-ով բարձրացել է:

Hetq.am-ը փոխանցում է, որ ցուցարարների մեջ շատ են այս տարի բուհ ընդունված ուսանողներ, ովքեր պայքարում են մատչելի կրթություն ստանալու իրենց իրավունքի համար: Ցուցարարները պահանջել են, որ վարչապետն անձամբ իջնի իրենց մոտ, որպեսզի նրա առջև ևս բարձրաձայն կարդան ու հանձնեն իրենց բաց նամակը:

Վարչապետի փոխարեն իջել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա պատրաստակամություն է հայտնել ցուցարարների նամակը փոխանցել Կառավարության ղեկավարին:

Ուսանողները չեն համաձայնել նամակը փոխանցել եւ այժմ շարունակում են պահանջել հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը սահմանին 5 զոհ է տվել’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակը դադարեցվել է’