Ահաբեկիչների առաջնորդ է սպանվել

169

Ֆրանսիան հայտարարել է «Իսլամական պետության» ճյուղավորումը հանդիսացող «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» ահաբեկչական խմբավորման առաջնորդին ոչնչացնելու մասին։

Այն մասին, որ ֆրանսիացի զինվորականներին հաջողվել է չեզոքացնել խոշոր ահաբեկչի, Twitter-ում գրել է անձամբ նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նա Ադնան Աբու ալ Սահրաուիի չեզոքացման գործողությունն անվանել է «մեծ հաջողություն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ահաբեկչի ոչնչացման գործողությունն անցկացվել է «Բարհան» հակաահաբեկչական գործողության շրջանակներում, որը Փարիզն Աֆրիկայում անցկացնում է 2014 թվականից։

Անցյալ տարի ֆրանսիացի զինվորականները «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» խմբավորումն առանձնացրել էին որպես գերակա թիրախ, և ամռանը նրանց հաջողվել է ոչնչացնել այդ խմբավորման մի քանի բարձրաստիճան գործիչների։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԳրեթե միաժամանակ բալիստիկ հրթիռներ են փորձարկել
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 764 նոր դեպք, 19 մահ