‘Ահաբեկիչներն սպառնում են խանգարել Սոչիի օլիմպիադան’

779

«Իմարաթ Կավկազ» խմբավորման պարագլուխ Դոկու Ումարովը 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերում ջիհադ իրականացնելու կոչ է արել: Այդ մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը տեղադրվել է Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորման կայքում: Տեսագրության հավաստիությունը դեռ հաստատված չէ:

Անցյալ տարի ռուսաստանյան իրավապահ մարմինները տեղեկացրին Սոչիի շրջանում Ումարովի խմբավորման նախապատրաստած ահաբեկչական գործողությունները կանխելու մասին: Ձեռնարկված գործողությունների շնորհիվ հայտանբերվել էր զենքի 10 գաղտնարան:

Դոկու Ումարովը, որն ստանձնել է Ռուսաստանում վերջին տարիների խոշորագույն ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, գտնվում է դաշնային հետախուզման մեջ՝ կողոպուտների, սպանությունների, մարդկանց առևանգման, ահաբեկչական գործողություններ իրականացնելու, հակակառավարական կոչեր տարածելու և ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքներով, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կկայանա «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտական բանակը մերժել է Մուրսիի փոխզիջումային առաջարկը’