‘Ահաբեկություն Կատալոնիայում. կասկածյալներն ուզում էին պայթեցնել Գաուդիի տաճարը’

2650

Կատալոնիայում ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող չորս ամբաստանյալները Մադրիդում կանգնել են դատարանի առջև և խոստովանել, որ ավելի լայնածավալ գործողություն էին նախատեսել, մասնավորապես՝ պայթյուն իրականացնել բարսելոնյան Սահրադա Ֆամիլիա տաճարում:

Ամբաստանյալնների խոսքով՝ նրանք հարձակումը գործել են տեղի մզկիթի իմամի դրդմամբ, որը վաղուց մի շարք երկրների իշխանություններին ծանոթ է իր արմատական քարոզներով:

Օգոստոսի 17-ին վերջին 13 տարիների ամենաարյունալի ահաբեկության հետևանքով  զոհվել է 15 մարդ, 100-ից ավելին վիրավորվել:

Կատալոնյան ոստիկանության վարկածով՝ կալանավորված անձինք 12 հոգանոց ահաբեկչական բջջի անդամներ են, որոնցից վեցը սպանվել է Բարսելոնայում և Կամբրիլսում հարձակման ընթացքում, երկուսը զոհվել են Բարսելանայում հարձակումից մեկ օր առաջ, Ալկանար քաղաքում՝ բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Հետաքննության կարծիքով՝ այնտեղ նրանք ահաբեկչության համար ռումբեր են պատրաստել, իսկ զոհվածներից մեկը ջիհադիստների ենթադրյալ ոգեշնչող Աբդելբաքի էս-Սաթին է՝ Բարսելոնայի հարևան Ռիպոլ քաղաքի մզկիթի իմամը, որտեղ ապրել են ահաբեկության մասնակիցներից շատերը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Guardian. Սերեբրեննիկովի կալանավորումը հարված է այլախոհությանը’
Հաջորդ հոդվածը‘Դարվի՞ն, թե՞ ջիհադ. Թուրքիայի նոր դպրոցական ծրագիրը’