‘
Նյու Յորքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Տեղի ոստիկանությունը հաստատել է Ներքին Մանհեթենի շրջանում կրակահերթի մասին տեղեկությունը։ Ձերբակալվել է մեկ մարդ։ Վերջին տվյալներով, կրակոցների զոհ է դարձել 8 մարդ, առնվազն 11-ը հիվանդանոցում են:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բազիլիոն հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչական գործողություն է:
Ոստիկանները վիրավորել եւ վնասազերծել են կասկածյալին: Նա Ֆլորիդայից Նյու Յորք եկած Սայֆուլո Սաիպովն է: Ահաբեկիչը մեքենայով անցել է հեծանվուղով՝ ճանապարհին հարվածելով մարդկանց եւ կրակելով նրանց ուղղությամբ:
‘