‘
Կիևում, «Էսպրեսսո» հեռուստատեսության խմբագրության մոտ, պայթել է այնտեղ կայանած մոտոցիկլետը: Մեկ մարդ՝ Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկի թիկնապահը, զոհվել է, պատգամավորն ինքը վիրավորվել է: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև Մոսիյչուկին ուղեկցող ևս երկու անձինք, ինչպես նաև՝ անցորդ մի կին: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մոտոցիկլետի վրա: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է առնվազն մեկ կիլոգրամ տրոտիլի համարժեքը:
Ուկրաինայի իրավապահ մարմինները Կիևում տեղի ունեցած պայթյունը որակել են ահաբեկչական գործողություն:
Փոխանցում է euronews-ը:
‘