‘
Լիբանանի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ երեկ երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային՝ շիաներով բնակեցված Դահիա արվարձանում ականապատված ավտոմեքենան պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: Մեքենան պայթել է կենտրոնական փողոցում, խանութների և բնակելի տների մոտ: Երեկոյան ժամերին քաղաքի այդ հատվածը միշտ բազմամարդ է լինում: Սկզբում հաղորդվել է 20 սպանվածների և 120 վիրավորների մասին, սական այսօր զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորներինը՝ 325-ի, հաղորդել է France-Presse գործակալությունը: Զգալի որեն վնասվել են մերձակա շենքերը ևս, շատ տեղերում հրդեհ է բռնկվել: Շրջակա փողոցները փակվել են Լիբանանի բանակային ստորաբաժանումների կողմից, փոխանցում է РИА Новости-ն:
‘