‘
ԱԻՆ-ը փոխանցում է, որ այսօր ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
‘