‘Ահա այն ֆրանսիացի լրագրողը, ում սպառնացել էր Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամը ‘

1469

iLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել Սարգսյանից:

«La Tribune de Lyon» պարբերականում, «Հայաստանի ջղայնացած նախագահը» վերնագրով լուրի մեջ, ֆրանսիացի լրագրողը պատմում է, որ ինքը Սարգսյանին է հարցրել Հայաստանում կոռուպցիայի մասին, եւ նաեւ այն մասին, որ կասկածներ կան, որ Հայաստանը սպասարկում է սիրական ռեժիմին: Նրա խոսքով, իր տված հարցերը լարված մթնոլորտ են ստեղծել հարցազրույցից հետո: «Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով հայկական պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,- հայտարարել է ֆրանսիացի լրագրողը` հավելելով, ի դեպ, որ ինքը հաստատ իր հաջորդ արձակուրդները Հայաստանում չի անցկացնելու:

Ահա այն լրագրողը, որին սպառնացել է Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիա մեկնած 3 նախարարներից մեկը:

Հիշեցնենք, որ Սարգսյանի հետ Ֆրանսիա էին մեկնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Բրազիլական թաքնված տեսախցիկը սարսափելի փորձության է ենթարկել իր զոհերին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի պաշտոնանկության վերաբերյալ ստորագրահավաք է կատարվում Վրաստանի ողջ տարածքում’