‘Ահա թե ինչից պետք է ամաչի Հայաստանը’

12824

Սերգո Տոնոյանը ֆեյսբուքում գրում է.

Իշխանական լրատվական մանիպուլյացիաները միշտ զարմացրել են: Հատկապես վերլուծությունները, որոնք կարդում ես ու հասկանում ես, որ դրանք հասարակությանը ՈՉԻՆՉ չեն ասում: Միակ նպատակը խորհրդավորության ու ճոռոմ բառերի միջոցով հանրությանն ապակողմնորոշելն է, որպեսզի հասարակությունը կորցնի թելը, չկարողանա կենտրոնանալ իրական խնդիրների վրա ու մարդկանց ուղեղում ամեն ինչ լղոզվի: Ապակողմնորոշելու մյուս ձևը նման հոդվածների բազմաքանակությունն է: Կոնվեյերի վրա դրած արտադրում են: Օրինակ, մի լրագրողն օրը 4-5 հոդված կարող է գրել իր անունով ու կեղծանուններով:

Վերցրել ու ընկերներիս օգնությամբ հավաքել եմ նման մի լրագրողի հոդվածների միայն վերնագրերը: Հակոբ Բադալյան, նույն ինքը՝ Արամ Ամատունի, Մուսա Միքայելյան, Հովհան Մանդակունի, Եղիազար Այնթապցի և այլն: Գրում է Լրագիր և 1in.am կայքերում: Ամեն նախադասություն մի վերնագիր է: Հիմա որ վերնագրերի հավաքածու հոդվածը համեմատում ես իր որևէ հոդվածի հետ, ասելիքի առումով ոչ մի տարբերություն չկա: Նույնքան բան չասող ու նույնքան մի նախադասությունը մյուսին հակասող: ”Հոդվածի” վերնագիրն էլ է պատկանում նրան:

Ահա թե ինչից պետք է ամաչի Հայաստանը

Ի՞նչ է կատարվում իշխանությունում. միասնության հիմքերը բարակել են: Ո՞վ է թռչելու ՀՀԿ-ից: Էշերին չի լինում ոչինչ: Ընդդիմությունը պետք է էստրադայից քաղաքականություն, բեմից ամբիոն տեղափոխվի: Նուրբ սահման ՏԻՄ ընտրություններում՝ բեկման և ֆալստարտի միջև: Տարածքների նախընտրական էֆեկտը: Աշնան ներքաղաքական ճտերը: Ներիշխանական դիմակայության նոր ձեւաչափ: Տարոն Մարգարյանը քաղաքացիներին ստիպում է ֆինանսավորե՞լ բռնությունը: Հեղափոխական ցինիզմ, համահայկական նողկանք: Դա կլինի Հայաստանի վերջին գիշերը: «Պետական կարիքների» համար օտարված կառավարությունը: Ինչու՞ էր տապալվելու Հովիկ Աբրահամյանը, և ինչու պետք է ձախողի հանրությունը: Կառավարության պատմական որոշումը: Իշխանություն, թե գույք. կառավարությունը նոր ելք է գտել: Հովիկ Աբրահամյանի բազմիմաստ ժեստը Սերժ Սարգսյանի այցից հետո: Նախընտրական բլեֆը մոգոնված է: Վագրի թռիչքը մինչև կատվի մարագ հասնելն էր: Հայաստանի տնտեսության վնասատուները: Վարչապետը՝ Դաշնակցության և Աշոտյանի միջև: Ի՞նչը կլինի առաջինը երրորդ հանդիպման համար: Սերժ Սարգսյանը կանցկացնի՞, թե՞ կանցկացնեն: Տարոն Մարգարյանը կփոխարինի՞ Հովիկ Աբրահամյանին: Հույս չունենաք, չի լինելու այլ ճանապարհ:

Ռիոյում կողոպտել են Հայաստանը: Ուր տարան Հայաստանի առաջին ոսկին: Ի՞նչ է կատարվում ոստիկանությունում: Ո՞վ կբերի 800 միլիոն դոլարը: Սարկոզիի «պարտքը» Հայաստանին: Քրեա-օլիգարխիայի նոր հնարքը միլիարդները փրկելու համար: Հովիկ Աբրահամյանը շփոթե՞լ էր: Կոռուպցիայի դեմ պայքարի պերճանքն ու թշվառությունը: Հայտնի է դարձել Սերժ Սարգսյանի ծրագիրը: Սերժ Սարգսյանի «նավաշինական» բիզնեսը: Գերվտանգավոր ու անհեռանկար:

Լուրջ իրավիճակը պահանջում է լրջություն: Զինված խմբի բացահայտումը: Ո՞վ և ի՞նչ էր պլանավորում հուլիսի 29-ին: Սասնա ծռերի կարեւոր հայտարարությունը՝ ո՞վ է հիշում: Ազգային համաձայնության առաջին գիշերը: Իշխանությունը գնում է գրոհի՞:Սարի թաղի հարձակման ներիշխանական հետքը: Ուշագրավ զարգացումներ «Սասնա ծռերի» շուրջ: Միայնակ որոշում «գայլերի» դեմ: Իսկ Սասնա ծռերն արել են նոր բան: Գառնիկ Իսագուլյանը հասել է անուն տալուն. ինչ կասեն Սասնա ծռերը: Ի՞նչ է բացահայտում Ժիրայր Սէֆիլյանը: Նոր ինտրիգ Սասնա ծռերի գործում. ով է անջատել լուսացույցը: Տեսնես ո՞վ է այդ բանը հուշել Բակո Սահակյանին: Վիտալի Բալասանյանի ակամա բացահայտումը: Խորենացին շուռ եկավ: Խորենացին մեռավ, կեցցե Խորենացին:

Խուճապ Հայաստանում. Կրեմլը կարեւոր վերանայման շեմին: Սերժ Սարգսյանի դժվար հանդիպումը Պուտինի հետ: Ի՞նչ մանրուքների մեջ է հայ-ռուսական հերթական համաձայնության սատանան: Հայաստանը պետք է լսի և անի հակառակը: Հայաստանը պատասխանեց Պուտինին. ինչի է պատրաստվում Երեւանը: Հայ-ռուսական աննախադեպ դրվագ: Հայկական պետականության մոսկովյան «ինդիկատորը»: Ու՞ր են պատրաստվում հանգրվանել ՀԱՊԿ խաղաղապահները: Հայկական զինուժի դեմ եվրասիական շանտաժը: Արեւմուտքն ու Ռուսաստանը որոշում են կայացրել Հայաստանի իշխանության մասով: Իրանը կօգնի Հայաստանին, իսկ ի՞նչ կանի Հայաստանը: Բրայզայի բացահայտումները՝ ջուրն ինչի՞ ջրաղացին է: Ինչ էր ակնարկել Պուտինը Հայաստանի իշխանությանը: Ինչպես է հնարավոր դարձել տարածքների հանձնումը: Լելե-Թեփեի ու Սարի Թաղի բարձունքները: Ռիոյի օլիմպիադայի աղմկոտ բացահայտումը. ինչ է անելու Հայաստանը: Միհրան Հարությունյանի ուշագրավ գրառումը: Երբ եւ ինչի վրա էր պետք թքել. «այդ մասին հաջորդ դասին»:

Հ.Գ. Ու այ սենց արդեն քանի տարի հասարակական-քաղաքական բանավեճերը սարքում են շիլա: Ուղեղ ու միտք պղտորում:

Նախորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը նախագահ է ընտրվել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի հետ’