Ահա թե որն է Բայդենի գլխավոր խնդիրը

569

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին լուրջ չեն ընդունում, որովհետև նա երբեք ինքնուրույն որոշումներ չի կայացնում, հայտարարել է The Washington Times-ի խմբագիր Չառլի Հերթը Fox News հեռուստատեսության եթերում։

«Նա լիդեր չէ, նա միշտ հետևից գնացող է եղել։ ․․․ Բարաք Օբաման նրան ընտրել էր որպես փոխնախագահ, որովհետև նա ճերմակահեր ծեր պարզամիտ մարդ էր Վաշինգտոնից, որտեղ անցկացրել էր ամբողջ կյանքը»,- ասել է նա։

Լրագրողի խոսքով՝ Բայդենը կյանքի մեծ մասն անցկացրել է քաղաքական շրջանակներում և աչքի է ընկել առաջնորդի հատկանիշների բացարձակ բացակայությամբ։ Սենատոր եղած ժամանակ նա իրեն պահում էր խոսափողի նման․ նրան կարելի էր ստիպել, որ ասի ինչ  ասես, կարևոր չէ՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ Եվ երբ նույնիսկ նրա ասածները կարդում էին թերթում, դա ոչ մի աղմուկ չէր առաջացնում, չէ՞ որ ոչ ոք լուրջ չէր ընդունում նրան։ Նման մարդը իդեալական փոխնախագահ էր Օբամայի համար։

Հերթի կարծիքով՝ Օբաման երբեք չի մտածել, որ Բայդենը երբևէ կարող է իր տեղը զբաղեցնել և, իբր, նույնիսկ հետևել է, որ դա տեղի չունենա։ Սակայն հիմա ԱՄՆ-ի ղեկի մոտ հենց այդ մարդն է կանգնած, որը հիմար արարքներ է գործում, իսկ նախագահի լիազորությունները դրանք չափազանց վտանգավոր են դարձնում, եզրակացրել է լրագրողը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանին ոչ բարեկամ երկրների ցուցակը համալրվել է
Հաջորդ հոդվածըԿաչինսկին ասել է, որ ինքն է որոշում՝ ով կդառնա վարչապետ