ԱՀԾ-ն «Հյուսիսային հոսքում» ահաբեկչության արևմտյան հետք է նկատել

176

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տրամադրության տակ կան նյութեր, որոնք «Հյուսիսային հոսք» գազատարների ահաբեկչության մեջ արևմտյան հետք են մատնանշում, ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը։

«Մենք արդեն որոշ նյութեր ունենք, որոնք արևմտյան հետք են մատնանշում այդ ահաբեկչական գործողության կազմակերպման և իրականացման հարցում,- ասել է Նառիշկինը։- Ըստ իս՝ Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի թաքցնի այդ միջազգային ահանբեկչական գործողության  իսկական կատարողներին և կազմակերպիչներին»։

Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ սեպտեմբերի 26-ից ոչ ուշ  Դանիային պատկանող Բոռնհոլմ կղզու շրջանում միտումնավոր գործողություններ են կատարվել  Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները վնասելու ուղղությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖինլանդիայում ուժի մեջ է մտել ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքի արգելքը
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Խաղաղության կարելի է հասնել մի քանի օրվա ընթացքում