‘ԱՀԿ. Էբոլայի նոր դեպքերի թիվը նվազում է բոլոր վարակված երկրներում’

687

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, որը վկայում է Էբոլա համաճարակի դեմ պայքարում արձանագրված հաջողությունների մասին: Անցյալ շաբաթվա ընթացքում Լիբերիայում վարակվածների ռեկորդային փոքր թիվ է գրանցվել՝ հունիսից ի վեր, Սիեռա-Լեոնեում և Գվինեայում՝  անցյալ տարվա օգոստոսից ի վեր: Այդպիսով, առաջընթաց է նկատվում վարակով ամենաշատը ախտահարված բոլոր արևմտաաֆրիկյան երկրներում:

Ինչպես նշել է Reuters-ը, Լիբերիայի իշխանությունները անցյալ շաբաթվա ընթացքում երկու անգամ հաղորդել են այն օրերի մասին, երբ համաճարակի ոչ մի դեպք չի գրանցվել:

ԱՀԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ Էբոլայի զոհերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 8429-ի, պաշտոնապես գրանցված վարակման դեպքերը 21 196-ն են: Ամենաշատ վարակվածները՝ 10 հազար, Սիեռա-Լեոնեում են: Մահացու ելքերով առաջին տեղում Լիբերիան է՝ ավելի քան 3,5 հազար: Համաճարակի մահացու ելքերի մակարդակը կազմել է 39 % է: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում բախումների հետևանքով առնվազն 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Օմանին և Էստոնիային է փոխանցել Գուանտանամոյի հինգ կալանավորների’