ԱՀԿ-ն դեռևս պահանջներ է ներկայացնում «Սպուտնիկի» արտադրողին

140

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսաստանյան «Սպուտնիկ» պատվաստանյութը հաստատելու գործընթացը։

ԱՀԿ փորձագետները գարնանից հետազոտում են «Սպուտնիկի» արտադրությունը և փաստաթղթեր են ուսումնասիրում, սակայն գործընթացը երկարաձգվում է։

«Սպուտնիկի» հաստատման գործընթացը կասեցվել է, քանի որ գործարաններից մեկի ստուգման ժամանակ, որտեղ արտադրվում է պատվաստանյութը, հայտնաբերվել է, որ այն չի համապատասխանում GMP (անհրաժեշտ արտադրական գործընթացի) չափորոշիչներին, սեպտեմբերի 15-ին հայտարարել է ԱՀԿ-ին առընթեր գործող Առողջապահության պանամերիկյան կազմակերպության տնօրենի օգնական Ժարբաս Բարբոսան։

Նրա խոսքով՝ գործընթացը կասեցվել է այնքան ժամանակով, քանի դեռ արտադրողները անհրաժեշտ միջոցներ ձեռք չեն առել, և նոր ստուգում չի անցկացվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայում աշխատանքի կգնան «կանաչ անցաթղթով»
Հաջորդ հոդվածըՀրշեջները փորձում են փրկել աշխարհի ամենամեծ ծառը