ԱՀԿ-ն զգուշացնում է՝ համավարակը կշարունակվի մինչև 2022 թ․

635

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի խորհրդական Բրյուս Այլվարդը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը «հավանաբար նշանակալի կերպով կշարունակվի 2022 թ․», քանի որ աշխարհի աղքատ երկրները բավարար քանակով պատվաստանյութ չեն ստանում։

Եթե աշխարհի երկրների մեծ մասում պատվաստված է բնակչության մոտավորապես 40 %-ը կամ ավելին, ապա Աֆրիկայում իմունացվել է բնակչության ընդամենը 5 %-ը։ Ընդ որում, բարեգործական կազմակերպությունների հաշվարկներով, մոլորակի ամենաաղքատ բնակիչներին խոստացված պատվաստանյութերի յոթ դոզաներից միայն մեկն է հասնում նպատակակետին։

«Կարող եմ հստակ ասել, որ մենք գլուխ չենք հանում,- ասում է Այլվարդը։- Մենք իսկապես պետք է արագացնենք, հակառակ դեպքում ի՞նչ կկատարվի։ Այս համավարակը մեկ տարուց էլ ավելի կշարունակվի»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսն աշխարհում․ «Դելտայի» նոր մուտացիան
Հաջորդ հոդվածըՀրանտ Մաթեւոսյան․ Նրա դեմ կիրառված որեւէ բռնություն ոտնձգություն է լինելու մեր ազգային ինքնության ու արժանապատվության դեմ