‘ԱՀԿ-ն պահանջում է արգելել էլեկտրոնային ծխախոտի գովազդը’

1188

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատկան մարմիններին կոչ է արել էլեկտրոնային ծխախոտ արտադրողներին արգելել իրենց ապրանքի գովազդը՝ որպես միջոց, որն օգնում է թողնել ծխելը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև պահանջում է արգելել էլեկտրոնային ծխախոտների գործածումը հասարակական վայրերում՝ պատճառաբանելով, որ մինչ այժմ պարզ չէ, թե այդ ծխախոտների ծուխը կամ գոլորշին ինչ ազդեցություն կարող է ունենալ չծխողների վրա:

Նման ծխախոտ արտադրողները պնդում են, թե ծխողները ոչ թե ծուխ են ներշնչում, այլ նիկոտինի գոլորշի, ինչն իբր պակաս վնասակար է:

ԱՀԿ-ն, իր հերթին, պնդում է, որ էլեկտրոնային ծխախոտի շուկան վերահսկում են ծխախոտային ընկերությունները, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Էմմի»-ի հինգ մրցանակներ հանձնվել են «Տրվելով բոլոր արատներին» հեռուստասերիալին’
Հաջորդ հոդվածը‘Մակարևիչը Պուտինին ուղղված նամակում խնդրել է դադարեցնել հալածանքն իր դեմ’