‘ԱՀԿ-ն քննարկում է մահացու Էբոլա վիրուսի դեմ պայքարի ուղիները’

1107

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր մտադիր է արտակարգ նիստ անցկացնել, որպեսզի քննարկի Էբոլա վիրուսի դեմ պայքարի միջոցները:

Մինչև հինգշաբթի փորձագետները պետք է որոշում կայացնեն՝ արդյո՞ք առողջապահության բնագավառում հայտարարեն համաշխարհային արտակարգ դրություն, որը կարող է ներառել նաև վարակակիր երկրներ այցելելու սահմանափակում:

Էբոլա տենդի բռնկումն այս տարի ամենալայնածավալն է ողջ պատմության ընթացքում, և արդեն դրա զոհ է դարձել գրեթե 900 մարդ:

Համաճարակը բռնկվել է Գվինեայում, ապա տարածվել Արևելյան Աֆրիկայի մյուս երկրներ՝ Լիբերիա, Սիեռա-Լեոնե, Նիգերիա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. Կրկին հնչեղ տեղափոխությո՞ւն’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է գործակալներ ներդնել աշխարհազորայինների շարքերում’