‘Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել այցը Թուրքիա’

657

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի նշանավոր բանաստեղծ և ուսուցիչ Մևլանա Ջալալեդդին Ռումիի մահվան 739-րդ տարելիցի կապացկությամբ Կոնիայում կայանալիք միջոցառումներին, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ինչպես փոխանցվում էր նախկինում՝ Իրանի նախագահը ընդունել էր Թուրքիայի վերչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հրավերը և պատրաստվում էր մասնակցել այս միջոցառմանը:

Դիվանագիտական աղբյուրների հավաստիացմամբ՝ Մահմուդ Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել Էրդողանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ իր աշխատանքային գրաֆիկում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Իրավապահ մարմինները մատը մատին չեն տալիս, մինչդեռ փաստաբանը պնդում է՝ հայտարարությունը ևս քերական գործ հարուցելու առիթ է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բռնցքամարտի եռյակից երկուսը եզրափակիչ մտան’