‘Ահմադինեժադը պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը’

680

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստ է տիեզերք մարդ ուղարկելու ազգային ծրագրի շրջանակներում դառնալ առաջին տիեզերագնացը,  РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին: «Ես պատրաստ եմ դառնալ առաջին մարդը, ում իրանցի գիտնականները տիեզերք կուղարկեն»,- իրանական Mehr գործակալության  փոխանցմամբ՝Թեհրանում բացված՝ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների ցուցահանդեսի  ժամանակ ասել է Ահմադինեժադը:

Մեկ շաբաթ առաջ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին հատուկ սարքով տիեզերք կապիկ ուղարկելու մասին, որը հաջողությամբ վերադարձել էր Երկիր: Իրանի տիեզերական գերատեսչության ղեկավար Համիդ Ֆազելին հայտարարել էր, որ կապիկին տիեզերք ուղարկելը մարդուն տիեզերք ուղարկելու նախագծի նախապատրաստական փուլն է, ինչը ծրագրված է իրականացնել առաջիկա 5-8 տարիներին:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը ահազանգում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատերի սառնության, խոնավության, խցերի գարշահոտության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘«Օրենքով գողերը» գտել են Դեդ Հասանի սպանության մեղավորին’