‘Ահմադինեժադն ու Լուկաշենկոն ժամանել են Վենեսուելա’

763

Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել են Կարակաս՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորությանը մասնակցելու համար: Ըստ BBC-ի, ակնկալվում է, որ Կարակաս կժամանեն ավելի քան 30 երկրների ղեկավարներ: Արարողությունից հետո Չավեսի զմռսված մարմինը կդրվի Կարակասի ռազմական թանգարանում՝ եւս 7 օր շարունակվելիք հրաժեշտի արարողության համար: Վենեսուելայի նախագահին վերջին հրաժեշտն են տվել ավելի քան երկու միլիոն մարդ:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է մարտի 5-ին՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Նախորդ հոդվածը‘Բերլուսկոնին աչքի բորբոքման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել’