‘Ահմեթ Դավութօղլու. Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում լարվածության սրումն Ուկրաինայի իրադարձությունների հետևանք է ‘

1156

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրումը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա Ուկրաինայի իրադարձությունների ազդեցության հետևանք է: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան միշտ կսատարի Ադրբեջանին, նշելով, թե ինքն այդ մասին արդեն հաղորդել է Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին` հեռախոսազրույցի ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Փոլ Գոբլ. Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը` զենք, Ադրբեջանը` գին’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործը Վճռաբեկ դատարանում է’