‘Ահմեթ Թյուրք. Ասորիները, հայերն ու եզդիները «Քուրդիստանի» իրական տերերն են’

745

Մարդինի ազգությամբ քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը Ստոկհոլմում անցկացվող սեմինարի ժամանակ ներողություն է խնդրել ասորիներից, եզդիներից և հայերից:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Ահմեթ Թյուրքը նշել է, որ ցավում է 1915 թվականի ցեղասպանությանը որոշ քրդական ցեղախմբերի հանցակցության համար:  Ըստ բանախոսի՝  քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ:

Թյուրքը ելույթի ժամանակ նշել է, որ  ասորիները, հայերն ու եզդիները «Քուրդիստանի» իրական տերերն են և այն որքան քրդերի, նույնքան էլ այդ ժողովուրդների հողն է: Նա մեղադրանք է հնչեցրել առ այն, որ 1911 թվականի «Միություն և առաջադիմություն» կուսկացության (İttihat ve Terakki Partisi՝ երիտթուրքեր) կայացրած որոշումները կիրառվել են Թուրքիայի հանրապետության ամբողջ շրջանում և այդ ընկալումը շարունակվում է անգամ այսօր:

Թյուրքը հայտարարել է նաև, որ ավելի քան 30 տարի շարունակվող քրդական ազատագրական պայքարը ոչ միայն քրդերի, այլև  Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների ազատության պայքարն է: 

Նախորդ հոդվածը‘«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը չի պատրաստվում վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանի փոքր բիզնեսը կգրանցվի «Կարմիր գրքում»»’