‘Աղբահանների գործադուլի պատճառով Մադրիդի փողոցներում աղբակույտեր են գոյացել’

564

Իսպանիայի մայրաքաղաքում արդեն չորրոդ օրն է՝ շարունակվում է աղբահանների և հավաքարարների գործադուլը: Ինչպես այսօր հաղորդել է Pias թերթի կայքը, աղբահաններն ու հավաքարարները բողոքում են քաղաքային իշխանությունների՝ բյուջետային տնտեսման քաղաքականության անցնելու որոշման դեմ:

Ավելի վաղ Մադրիդի քաղաքապետարանը հայտարարել էր, թե մտադիր է կրճատել փողոցները մաքրելու ծախսերը, որի արդյունքում 1,1 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը: Աղբահանները, որոնք, այնուամենայնիվ, կպահպանեն իրենց աշխատատեղերը, կբախվեն աշխատավարձը 40 տոկոսով կրճատվելու խնդրին:

Գործադուլի պատճառով Մադրիդի փողոցներում այնպիսի աղբակույտեր են գոյացել, որ բնակիչներն իշխանություններին կոչ են անում շտապ լուծել այդ խնդիրը, փոխանցում է Interfax.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանին կալանավորեցին. Կալանավորների թիվը հասավ 14-ի ‘
Հաջորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Նոր արագաչափեր ‘