‘Աղբամանները փոխվել են, բայց չինովնիկների մտածողությունը մնացել է նույնը’

908

Պարզվում է, որ այսուհետ  չսահմանված և չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբարկղերից, աղբամաններից և աղբահավաք մեքենաներից , ինչպես նաև նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար  անհետևողական և ոչ պատասխանատու քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր՝ 20.000-30.000 դրամի չափով և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից  մինչև երեսնապատիկի չափով: Կհրապարակվեն նաև օրինախախտների նկարները՝ արձանագրված աղբը ոչ հատկացված վայրում թափելու պահին: Այս մասին հայտնում են Կենտրոն վարչական շրջանից:

Կենտրոն վարչական շրջանից սակայն չեն հայտնում ինչ պատիժ է սահմանված, օրինակ, քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության, կամ վարչական շրջանի կոմունալ ծառայության վարչության  համար, եթե սահմանված վայրում թափված աղբը ժամանակին չի հեռացվում: Լավ կլիներ, որ այս տեղեկատվությունը նույնպես հրապարակվեր, քանի որ փոխվել են աղբամանները, բայց չինովնիկների մտածողությունը ելնելով բազմաթիվ օրինակներից` մնացել է նույնը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց վիզայի’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ արտահերթ նիստ’