Թուրքիան ներկա պահին տեղեկություններ չունի գազի այն ծավալների մասին, որը Եվրամիության երկրները պատրաստ կլինեն գնել Ռուսաստանից՝ հանրապետության տարածքում գազային հանգույց ստեղծելու դեպքում։
Այդ մասին ТАСС-ին հաղորդել է աղբյուրը թուրքական կառավարությունում։
«Այս պահին պարզ չէ, թե եվրոպացիները որքան գազ են ուզում գնել Ռուսաստանից։ Եվրոպայի պետությունների մի մասն ուզում է շարք վերադարձնել ատոմակայանները, որպեսզի կախում չունենա ռուսաստանյան գազից, և ըստ երևույթին՝ նույն կերպ դեպքերը կզարգանան նաև այլ երկրներում։ Ուստի հիմա տեղեկություն չկա, թե ինչ ծավալի ռուսաստանյան գազ են նրանք ցանկանում գնել հանգույցի միջոցով»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Նախորդ օրը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը տեղեկացրել էր, որ հանրապետությունը մտադիր է մինչև տարեվերջ Մոսկվայի առաջարկով իր տարածքում գազային կենտրոն ստեղծելու ճանապարհային քարտեզ կազմել։ Սակայն նա շեշտել էր, որ առայժմ այդ թեմայով «Ռուսաստանի հետ բանակցությունների ոչ մի հստակ ժամկետ չկա»։
Փոխանցում է tass.ru-ն։
