Թուրքիան աշխուժացրել է շփումները հացահատիկի գործարքի շուրջ

95

Հնդկաստանում G20-ի և Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախաշեմին Թուրքիան աշխուժացրել է շփումները գործընկերների և հացահատիկային գործարքի հարցում շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև շարունակում է քննարկել իրավիճակն Ուկրաինայում։

Այդ մասին ТАСС-ի հետ զրույցում հաղորդել է Անկարայի քաղաքական շրջանակներում իրազեկ աղբյուրը։

«Թուրքական ղեկավարությունը չի նվազեցնում բանակցային և դիվանագիտական ջանքերը հացահատիկային գործարքը վերականգնելու ուղղությամբ։ Այդ ջանքերը հատկապես բազմապատկվել են G20-ից և ՄԱԿ ԳԱ-ից առաջ։ Այդ թեման շարունակում է քննարկվել նաև Անկարայի և Կիևի մակարդակում, ինչպես նաև՝ առհասարակ Ուկրաինայում կարգավորման թեման»,- ասել է զրուցակիցը։

Նա չի բացառել, որ «մոտ ժամանակներս որոշակի շփումներ կլինեն» Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդների մակարդակով՝ թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության առնչությամբ, թե արժի, որ Ուկրաինան մեղմացնի իր դիրքորոշումը հացահատիկային գործարքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը կողջուներ Զելենսկու մասնակցությունը G20 գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԶախարովա․ ՀՀ տեղեկատվական դաշտում գերակշռում է ՌԴ-ի մասին բացասական տեղեկատվությունը