Հնարավոր է՝ Պուտինը ելույթ ունենա փետրվարի 22-ի հանրահավաք-համերգում

536

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 22-ին «Լուժնիկի»-ում կանցկացվի հանրահավաք-համերգ, որին ակնկալվում է 200 հազար մարդու մասնակցություն, ТАСС-ին հաղորդել է աղբյուրը։

«Հանրահավաք-համերգը կկայանա «Լուժնիկի»-ում, դրան կմասնակցի 200 հազար մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ, հնարավոր է՝ ելույթ ունենա նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ աղբյուրի՝ մարզադաշտում, հիմնական բեմից բացի՝ կազմակերպվելու է պատմական վերկառուցվածքների գոտի, նաև ռուսաստանյան բանակի ցուցադրության համար։

Բուն համերգի համար նախատեսվում են միանգամից մի քանի բեմեր։ Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդական և հայրենասիրական կազմակերպությունների ակտիվիստներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍոն Հին Մինը ճանաչվել է Ասիայի՝ 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՌոջեր Ուոթերսը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում