ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 12-ին նիստ կանցկացնի Ուկրաինայում հումանիստար իրավիճակի վերաբերյալ, ТАСС-ին հաղորդել է միջազգային կազմակերպությունում աղբյուրը։
«Նիստը կկայանա հինգշաբթի, օրվա առաջին կեսին»,- ասել է զրուցակիցը։
CNN հեռուստաալիքն իր հերթին հաղորդել է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Ֆրանսիայի և Մեքսիկայի հայտով, նիստը կանցնի բաց ձևաչափով, որևէ հարցով քվեարկություն նախատեսված չէ։ Նիստի մասնակիցների առջև հանդես կգան հումանիտար հարցերի համակարգման գծով ՄԱԿ-ի Վարչության և ՄԱԿ-ի մանկական ֆոնդի ներկայացուցիչները, նշել է CNN-ը։
Փոխանցում է tass.ru-ն։