Աղբյուր․ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո էլ ԵՄ-ն չի չեղարկի պատժամիջոցներն ընդդեմ ՌԴ-ի

292

Եվրամիությունը չի չեղարկի հակառուսաստանյան պատժամիջոցները նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից  և խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է Բրյուսելում եվրպական երկրներից մեկի դիվանագիտական ներկայացուցչության աղբյուրը։

«Պետք է հաշիվ տալ, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո էլ սանկցիաները չեն չեղարկվի։ Անգամ եթե պատժամիջոցների չեղարկումը ինչ-որ կերպ դառնա կրակի դադարեցման մասին պայմանագրի կետերից մեկը կամ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանը, ինչով վաղ թե ուշ ավարտվելու է հակամարտությունը, այդ պարտավորությունը, հավանաբար, շատ դժվար կլինի կատարել»,- ասել է աղբյուրը։

«Խնդիրը սանկցիոն որոշումներ կայացնելու բուն ընթացակարգն է։ Ինչպես պատժամիջոցներ սահամանելիս, այնպես էլ դրանք չեղարկելու կամ մեղմացնելու վերաբերյալ ցանկացած որոշում ԵՄ Խորհրդում  կայացվում է միաձայն։ Բավական է, որ 27 երկրներից մեկը չպաշտպանի պատժամիջոցների չեղարկումը, և այդ հարցը կհետաձգվի անսահման ժամանակով։ Մանավանդ՝ եթե  լինի նաև ԵՄ կառույցների (Եվրահանձնաժողով, Եվրախորհրդարան և դիվանագիտական ծառայություններ) աջակցությունը»,- նշել է դիվանագետը։

Նախորդ հոդվածըԳԴՀ դատախազությունը ուզում է բռնագրավել ռուսաստանյան 720 մլն եվրոյի ակտիվները
Հաջորդ հոդվածըԼավրովը ժամանել է Մարոկկո