‘Աղբյուր. ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի 13 կազմակերպությունների և ներկայացուցիչների նկատմամբ’

845

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների 13 կազմակերպությունների և ներկայացուցիչների նկատմամբ: Այդ մասին ТАСС-ի թղթակցին հայտնել է եվրոպացի դիվանագիտական աղբյուրը՝ Բրյուսելում ԵՄ դեսպանների նիստից հետո:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիության 28 երկրների ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինայի արևելքում չճանաչված հանրապետությունների ղեկավարների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցը և Կիևի հետ պայմանագիր կստորագրեն ԵՄ խորհրդականների առաքելության մասին՝ պաշտպանության և անվտանգության սեկտորը բարեփախելու համար:

«Հանդիպման ընթացքում որոշում չի կայացվի ԵՄ-ի կողմից ՌԴ-ի հանդեպ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, սակայն սկզբունքորեն կհամաձայնեցվի սև ցուցակը որոշ չափով ընդլայնելու որոշումը, որում կընդգրկվեն Ուկրաինայի առնվազն 10  քաղաքացիներ՝ արևելքում չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչներ»,- ասել է աղբյուրը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կտրուկ նվազել են Ռուսաստանից եկող տրանսֆերտները’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 27-ին բորսայում վաճառվել է 4.150 մլն դոլար՝ 434.00 դրամ միջին փոխարժեքով’