‘Աղբյուր. Իշխան Զաքարյանը կշարունակի պաշտոնավարել’

831

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եկել էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մոտ: Yerkir.am-ը տեղեկացնում է, որ որոշ ժամանակ անց նա Սեդրակյանի աշխատասենյակից դուրս է եկել բարձր տրամադրությամբ: Լրագրողներին նա խոսք է տվել հարցազրույց տալ` Ազգային ժողով զեկույցով ներկայանալու ժամանակ:

Yerkir.am-ի տեղեկություններով,  Իշխան Զաքարյանը առաջիկայում վերընտրվելու է  իր պաշտոնում: «Հարցը վերջնականպես փակված է, ուստի Զաքարյանի այսօրվա բարձր տրամադրությունը լիովին հասկանալի է», — գրում է կայքը:

 

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկ. Լարվածության մակարդակի նվազումը իմ աշխատանքի գլխավոր նպատակներից մեկն է ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայերին արեւելահայերենի հետ զուգահեռ անվճար ռուսերեն կսովորեցնեն’