‘Աղբյուր. Լեոնարդո Բոնուչին ձմռանը կարող է տեղափոխվել Ռեալ’

2468

‘

«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Ռեալ», հայտնում է «Okdiario»-ն:

«Ռոսսոներիների» ղեկավարությունը կփորձի համոզել 30-ամյա իտալացուն ընդունել «Արքայական ակումբի» առաջարկը, քանի որ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ ունի:

Բոնուչին դեռ անցած ամռանը կարող էր տեղափոխվել «Ռեալ», բայց ընտրեց «Միլանի» ավելի շահավետ առաջարկը:

Ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» ավագը մասնակցել է 18 հանդիպման` դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:

‘

Նախորդ հոդվածը‘Ռոբենը չի բացառել, որ այս մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան’
Հաջորդ հոդվածը‘ «Լիվերպուլ»-«Չելսի». Կհաղթի Կոնտե՞ն, թե՞ Կլոպը’