‘
Իշխանությանը մոտ կանգնած կայքերի տեղեկությունների համաձայն՝ վաղը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենալու Հայաստանում Եվրամիության երկրների դեսպանների հետ: Ըստ նշյալ կայքերի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու է ԵՄ անդամ առանձին երկրների և Եվրամիության հետագա դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Համաձայն նույն աղբյուրների՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած «Հայաստանը ցանկություն ունի անդամակցել Մաքսային միությանը» հայտարարությունից և ԵՄ բազմաթիվ կառույցների ու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բավականին խիստ հայտարարություններով հանդես գալուց հետո վաղը Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կփորձի մեղմել այդ դիրքորոշումը։
‘